ԱՄՆ Վիսկոնսին նահանգում հրաձգության հետևանքով 4 հոգի է զոհվել

06:48 • 23.03.17

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում հրաձգության հետևանքով 4 հոգի է զոհվել՝ այդ թվում մեկ ոստիկան և երեք խաղաղ բնակիչ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:


Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ մարտի 22-ին, Ռոտշիլդ գյուղակում, որից 10 րոպե անց ահազանգ է ստացվել երեք կիլոմետրի վրա գտնվող Շոֆիլդ քաղաքի հրաձգության մասին:


Կասկածյալի անունն առայժմ չի հրապարակվել, հայտնի չեն նաև հանցագործության դրդապատճառները, սակայն երկու վայրերում էլ արտակարգ դրություն է սահմանված: