ԱՄՆ-ում տասնյակ տարիներ անց ձերբակալել են Վիետնամի պատերազմի 75-ամյա դասալիքի
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է 75-ամյա Լինլի Բենսոն Լեմբուրգը, որը մեղադրվում է Վիետնամի պատերազմի ընթացքում ԱՄՆ Զինված ուժերի շարքերից դասալքություն անելու համար: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Նշվում է, որ երկար ժամանակ նախկին զինվորականն ապրել է Ուիլյամ Մայքլ Ռոբերթսոն կեղծ անվամբ: Երկար տարիներ տղամարդուն չեն գտել, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է պարզել նրա գտնվելու վայրը:
Ոստիկանների խոսքով` տան դուռը բացել է նրա կինը, որին ցնցել է ճշմարտությունն իր ամուսնու մասին:
Կալանավորման ժամանակ Լեմբուրգը դիմադրություն ցույց չի տվել: Իրավապահ մարմինների աշխատակիցները վերցրել են նրա մատնահետքերը և տարել հարցաքննության:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն` Լեմբուրգը դասալքության է դիմել 1972 թվականին` Վիետնամի պատերազմին չմասնակցելու համար: Հայտնի է, որ ԱՄՆ-ն մասնակցել է Վիետնամի ներքին հակամարտությանը 1965-1973 թվականներին:










