Մարին Լե Պենը կոչ է արել խստացնել սահմանային վերահսկողությունը` լոնդոնյան ահաբեկչության ֆոնին
Ֆրանսիայի նախագահական թեկնածու Մարին Լե Պենը հինգշաբթի հայտարարել է, որ Լոնդոնի խորհրդարանի մոտ իրականացված հարձակումն ընդգծում է սահմանային խիստ վերահսկողության անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդը նշել է, որ նախօրեին բրիտանական մայրաքաղաքում տեղի ունեցածը ցնցել է իրենց` ստիպելով վերապրել իրենց հայրենի քաղաքում կատարվածի ողբերգության ցավը:
Աղբյուրի ընդգծմամբ` անվտանգությունը խոշորագույն հարցերից մեկն է, որը գտնվում է մեկ ամիս հետո երկրում կայանալիք նախագահական ընտրարշավի ուշադրության կենտրոնում:
Լոնդոնյան ահաբեկչությունը մեծ արձագանք է գտել ֆրանսիական ԶԼՄ-ներում, որոնք վերհիշել են 2015-ից ի վեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց հետևանքով ավելի քան 230 մարդ է զոհվել:










