Բրիտանական կենդանաբանական այգում հազվագյուտ ցեղատեսակի ընձուղտ է լույս աշխարհ եկել
Մեծ Բրիտանիայի Կամբիա կոմսության կենդանաբանական այգիներից մեկում անհետացման վտանգի տակ գտնվող հարավաֆրիկյան հազվագյուտ ցեղատեսակի ընձուղտի ձագ է լույս աշխարհ եկել:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, կենդանաբանական այգին, որը միակն է երկրում, որտեղ պահվում է այս ցեղատեսակի ընձուղտը, նույնպես փակման եզրին է գտնվում:
Այգու ներկայացուցիչը նշել է, որ այգում շատ հպարտ են կենդանու ծնունդով, որը կարող է այս տեսակի կենդանիների փրկության ուղի դառնալ:
Կենդանաբանական այգին դեռևս աշխատում է, բայց այն կարող է փակվել ապրիլի 3-ին, քանի որ այգու հիմնադիր Դևիդ Գիլը զրկվել է արտոնագրից, քանի որ իշխանությունները մտավախություն ունեն կենդանիների բարեկեցության համար:











