Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել վեց տարի ազատազրկումից հետո, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա փաստաբանին:
Նշվում է, որ Մուբարաքը հեռացել է ռազմական հոսպիտալից, որտեղ գտնվել է կալանքի տակ, և մեկնել է Հելիոպոլիսում գտնվող իր տուն:
Մուբարաքը գահընկեց էր արվել 2011 թվականին և դարձել էր տարածաշրջանում առաջին առաջնորդը, որին դատել են «արաբական գարունից» հետո:
Մարտի 2-ին դատարանը Հոսնի Մուբարաքին անմեղ էր ճանաչել 2011 թվականի ապստամբության ժամանակ ցուցարարների սպանության գործում։










