Թրամփը խոստովանել է, որ բնազդներով է առաջնորդվում

11:42 • 24.03.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել հեղինակավոր Times հանդեսին՝ խոստովանելով, որ որոշումներ կայացնելիս հիմնվում է բնազդների վրա:


Թրամփը մանրամասնել է, որ բնազդներն իրեն երբեք չեն դավաճանում:


«Ես բնազդների վրա հիմնվող մարդ եմ, և, ինչպես կյանքն է ցույց տալիս, դրանք միշտ ճիշտ են ինձ ուղղորդում: Երբ բոլորն ասում էին, որ ես չեմ հաղթի նախագահական ընտրություններում, ես պնդում էի հակառակը: Բայց տեսաք, որ ես հաղթեցի՝ այն էլ շատ հեշտորեն: Հիշո՞ւմ եք «բրեքզիթը» (Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոպական Միության կազմից-Tert.am): Ես ասում էի, որ դա տեղի կունենա, մինչդեռ բոլորը ծիծաղում էին ասածիս վրա: Բայց տեսաք, որ «բրեքզիթն» իրականություն դարձավ: Եվ ընդհանուր առմամբ, իմ կանխատեսումներից շատ-շատ բաներ իրականացան»,-ասել է Թրամփը: