Լիբիայի ափերի մոտ շուրջ 250 անօրինական ներգաղթյալ է զոհվել

02:27 • 24.03.17

Լիբիայի ափերի մոտ շուրջ 250 անօրինական ներգաղթյալ է զոհվել նրանց տեղափոխող երկու փչովի նավի խորտակման հետևանքով:


Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով իսպանական փրկարար ծառայության ներկայացուցչին, ներգաղթյալները Աֆրիկայի երկրների քաղաքացիներ են եղել:


Վերջինիս խոսքով` իրենց հաջողվել է ափից 25 կմ հեռավորությամբ 5 մարդու մարմին դուրս բերել ջրից: Նմանօրինակ նավակները 120-140 ներգաղթյալների են տեղափոխում սովորաբար:


Լիբիայի ափերի մոտ շուրջ 250 անօրինական ներգաղթյալ է զոհվել: Իտալական կառավարության տվյալներով` 2017-ի հունվարի 1-ից ի վեր Միջերկրական ծովում 16 206 ներգաղթյալի է հաջողվել փրկել, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում` 11 911: