Մեծ Բրիտանիայի վարչապետն այցելել է Լոնդոնում ահաբեկչությունից տուժածներին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այցելել է Լոնդոնի ահաբեկչությունից տուժածներին՝ հայտնում է BBC-ին:
Վարչապետը նրանց հանդիպել է հիվանդանոցում, որտեղ շփվել է և ահաբեկչությունից տուժածների, և բժշկական անձնակազմի հետ:
Մեյը հիվանդանոցում մոտ քառասուն րոպե է անցկացրել և գրառում թողել ցավակցությունների գրքում:
Հիշեցնենք, որ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, ներառյալ ահաբեկիչը: Նշենք, որ հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր մեքենայի տակ է գցել 2 հոգու, ինչից հետո, դանակով զինված, փորձել է ներխուժել խորհրդարանի շենք: Նա դանակահարել է անզեն ոստիկանին, ինչից հետո իրավապահները վնասազերծել են տղամարդուն:










