Լոնդոնում 1 րոպե լռությամբ հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը (լուսանկարներ)

04:56 • 24.03.17

Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում հարյուրավոր մարդիկ են հավաքվել, որպեսզի հարգեն Վեսթմինսթերում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը։ Մարդիկ ծաղիկներ ու մոմեր են բերում։ Նրանք 1 րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։


Հիշեցնենք, որ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, ներառյալ ահաբեկիչը: Նշենք, որ հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր մեքենայի տակ է գցել 2 հոգու, ինչից հետո, դանակով զինված, փորձել է ներխուժել խորհրդարանի շենք: Նա դանակահարել է անզեն ոստիկանին, ինչից հետո իրավապահները վնասազերծել են տղամարդուն:


Այս պահի դրությամբ 7 հոգի հիվանդանոցում է շատ ծանր վիճակում։ Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողը Մեծ Բրիտանիայի քաղաքացի 52-ամյա Հալիդ Մասուդն է եղել: