Կահիրեի արվարձանում Մուբարաքի ազատ արձակման օրը պայթյուն է տեղի ունեցել

15:16 • 24.03.17

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հարավային արվարձանում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ուժային գերատեսչությունններում աղբյուրներին:


Նրանց տվյալներով՝ տեղի ունեցածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երեքը վնասվածքներ են ստացել:


Ոչ մեկ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: Պայթյունի պատճառը նույնպես հայտնի չէ:


Նշվում է, որ Կահիրեի արվարձանում պայթյունը տեղի է ունեցել նույն օրը, երբ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել: