Ռուսաստանում պետական պաշտոնյային կաշառք տված հայ տղամարդը բերման է ենթարկվել

12:05 • 24.03.17

 

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 23-ին, ժամը 14.40-ին, Թումանյան քաղաքի կամրջի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գերասիմ Ղ.-ն։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ տղամարդը 2016 թ. դեկտեմբերի 21-ից ՌԴ Մոսկվայի մարզի քրեական պատիժների իրականացման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի` պետական պաշտոնյային կաշառք տալու մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: