Մոսկվան մտադիր չէ միջամտել Ֆրանսիայի ընտրություններին. Պուտինը՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենին

17:18 • 24.03.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Իհարկե, շատ հետաքրքիր կլիներ ձեզ հետ փոխանակվել կարծիքներով այն մասին, թե ինչպես են զարգանում երկկողմ հարաբերությունները, և ինչպիսի իրավիճակ է Եվրոպայում»,- ասել է Պուտինը՝ ողջունելով ֆրանսիացի քաղաքական գործչին:


Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ հարաբերություններին և փորձում է պահպանել հարաբերությունները՝ ինչպես գործող իշխանությունների ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմության հետ, նշել է Պուտինը:


«Մոսկվան մտադիր չէ միջամտել Ֆրանսիայի ընտրություններին։ Մենք ոչ մի դեպքում չենք ցանկանում ազդել տեղի ունեցող իրադարձությունների վրա, բայց իրավունք ենք վերապահում շփվել երկրի բոլոր քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչների հետ՝ այնպես, ինչպես դա անում են մեր գործընկերները, օրինակ՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում»,- ասել է Պուտինը:


Իր հերթին, Լը Պենը նշել է, որ Ֆրանսիան և Ռուսաստանի Դաշնությունը խորը մշակութային, տնտեսական և ռազմավարական կապեր ունեն:


«Այս հանդիպումը հատկապես կարևոր է, երբ նման լուրջ ահաբեկչական վտանգ է կանգնած մեր առաջ»,- ասել է Լը Պենը: