Շվեդիան ամրապնդում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ «ռուսական սպառնալիքի» պատճառով.Sputnik News
Շվեդիայում անհանգստացած են «ռուսական սպառնալիքից» և որոշել են ՆԱՏՕ-ի հետ ակտիվ համագործակցել, հայտնել է ՌԴ-ում Շվեդիայի դեսպան Պիտեր Էրիկսոնը, Sputnik News-ի հաղորդմամբ:
«Շվեդիայում այժմ տեղի են ունենում թեժ քննարկումներ։ Մենք մտածում էինք, որ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կանոնադրությունների բոլոր սկզբունքներն աշխատում են, որ հակամարտությունները լուծվում են բանակցություններով, և որ չես օկուպացնի հարևան երկրները: 2014-ից ի վեր սակայն, երբ պարզվեց, որ Ռուսաստանը պատրաստ է անցնելու այդ սահմանը, դա մեզ լրջորեն մտահոգում է»,- նշել է
Էրիկսոնը:
Դեռևս Շվեդիայի պատասխանը Ռուսաստանին, ըստ դիվանագետի, կլինի միայն ՆԱՏՕ-ի հետ ավելի ակտիվ համագործակցելն ու ռազմական ծախսերն ավելացնելը:










