Ավստրալիայում վերսկել են տարիներ առաջ անհետացած գիշատչի` Թասմանյան վագրի որոնումները

22:13 • 25.03.17

Ավստրալիայում վերջերս կրկին ակտիվացել են վաղուց անհետացած գիշատչի` Թասմանյան վագրի որոնումները:

Ինչպես գրում է The Independent-ը, գայլի տեսք ունեցող գիշատիչները ամենախոշոր մսակեր պարկավոր կենդանին է, որն անհետացել է մարդկային հասարակության կողքին գոյատևման տարիներին: Այս ցեղատեսակի վերջին ներկայացուցիչը սատկել է Թասմանիա կղզու կենդանաբանական այգում` 1936-ին:

Հիմնվելով ականատեսների վկայությունների, ինչպես նաև զբոսաշրջային օպերատորների հաղորդած տեղեկությունների վրա` իշխանությունները մտադիր են 50 տեսախցիկ տեղակայել Քեյփ Յորք թերակղզու տարածքում` հույս ունենալով հայտնաբերել գիշատիչների պոպուլյացիայի ողջ մնացած ներայացուցիչների:

Պարկավոր գայլի այս պոպուլյացիան հայտնի է նաև տիլացին անվանումով, որոնց ներկայացուցիչները կշռում են 30 կգ: