Գերմանիայի խոշորագույն պետական բանկը սխալմամբ մոտ 6 մլրդ դոլար է փոխանցել այլ բանկերի
Փետրվարին Գերմանիայի Kreditanstalt für Wiederaufbau (KfW) խոշորագույն պետական բանկը սխալմամբ մոտ 6 միլիարդ դոլար է փոխանցել 4 բանկի հաշվին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
«Մենք շատ արագ հայտնաբերել և հեռացրել ենք այդ սխալը և բարեհաջող հետ վերադարձրել փոխանցված գումարը: Բանկը ցավում է միջադեպի համար. պատճառ կարող էր դառնալ մարդկային գործոնը», - ասվում է բանկի հայտարարությունում:
Գործակալության աղբյուրի տվյալների համաձայն` դեպքը տեղի է ունեցել տեխնիկական խափանման պատճառով, որի հետևանքով միանվագ վճարները սխալմամբ փոխանցվել են մի քանի անգամ:
Նշվում է, որ KfW-ն Գերմանիայի խոշորագույն պետական բանկն է և երկրի երրորդ խոշորագույն բանկը Deutsche Bank-ից և Commerzbank-ից հետո:










