ԱՄՆ-ում 91 տարեկանում մահացել է հայազգի հայտնի երաժիշտ, «Սիգարի թագավոր» Ավո Ուվեզյանը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում 91 տարեկանում մահացել է հայազգի հայտնի երաժիշտ, «Սիգարի թագավոր» Ավո Ուվեզյանը:
Ինչպես գրում է Halfwheel կայքը, Ուվեզյանը մահացել է իր ծննդյան տարեդարձից ընդամենը 3 օր հետո:
Երաժիշտը Ֆրենկ Սինատրայի «Strangers in the Night» լեգենդար երգի հեղինակն է։ Ավոն նաև թանկարժեք լյուքս դասի սիգարների AVO ապրանքանիշի հիմնադիրն է։ Նշվում է, որ այդ սիգարների տուփն արժե հարյուրից հինգ հարյուր դոլար։











