Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո սննդամթերքի կտրուկ թանկացում կնկատվի. The Guardian

05:18 • 25.03.17

Ըստ մի շարք փորձագետների՝ Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո երկրում կթանկանա ողջ սննդամթերքը, հայտնում է The Guardian բրիտանական պարբերականը:

 

Կտրուկ գնաճի պատճառը կլինի բրիտանական ֆունտ ստեռլինգի փոխարժեքի անկումը, ինչպես նաև այն, որ որոշ խոշոր արտադրություններ, կհեռանան Մեծ Բրիտանիայից։

 

Մասնագետները պնդում են, որ միակ հատվածը, որտեղ գնանկում կնկատվի, ԵՄ անդամ չհանդիսացող պետություններից ներկրվող ապրանքներն են։