Կոնգոյում գրոհայինները 40 ոստիկանի են գլխատել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրոհայինները հարձակում են իրականացրել ոստիկանական ուժերի վրա, որի ժամանակ 40 ոստիկանի են գլխատել:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղի պաշտոնյաների հայտարարությունը, հարձակումն իրականացրել են Կամուինա Նսապում զինված խմբավորման գրոհայինները:
Հաղորդվում է, որ գրոհայինները ծուղակ են լարել ոստիկանության աշխատակիցների համար, երբ վերջիններս անցնելիս են եղել մի բնակավայրից մյուսը: Տեղի իշխանությունների ներկայացուցչի խոսքով` ճանապարհին նրանց կագնեցրել են և գլխատել:
Նա նշել է, որ ուժայիններից վեցին գրոհայինները խնայել են, քանի որ վերջիններս տիրապետել են տեղի լեզվին: Գրահայիններն առգրավել են նաև ոստիկանների զենքն ու մեքենաները:










