Համացանցում է հայտնվել ԱՄՆ-ում բնակելի տան մեջ մխրճված ինքնաթիռի վթարի տեսանյութը
Համացանցում է հայտնվել տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է ԱՄՆ Ջորջիա նահանգում թեթև շարժիչով մասնավոր ինքնաթիռը մխրճվել բնակելի տան մեջ, փոխանցում է lenta.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ միջադեպը տեղի է ունեցել Քոբ Քաունթի միջազգային օդանավակայանի թռիչքուղուց 2,5 կիլոմետր հեռավորության վրա: Վթարի հետևանքով մահացել է ինքնաթիռի օդաչուն, որը միայնակ է եղել ինքնաթիռում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են այրվում երկհարկանի տունն ու Cessna Citation I բիզնես դասի ինքնաթիռի բեկորները, տան մոտ են վազում տարածքի բնակիչները:
Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ ինքնաթիռն ուղևորվում էր նույն նահանգի Ատլանտա քաղաքում գտնվող Ֆուլթոն Քաունթի օդանավակայանը, վթարի պատճառները, սակայն, շարունակում են անհայտ մնալ:










