Իրանի քաղաքացին Մաշտոցի պողոտայում գողացել է մուրացկան կնոջ 8000 դրամը
Նախօրեին Երևանի Կենտրոնում զբոսաշրջիկը գողացել է մուրացկան կնոջ գումարը, տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը` նշելով, որ մարտի 24-ին՝ 11:45-ին, ստացել են նման հաղորդում։
«Պարզվել է, որ օտարերկրացին Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի մուտքում բացահայտ հափշտակել է կնոջ մոտ եղած 8000 դրամը և դիմել փախուստի»,– տեղեկացրեց նա:
Էդգար Ջանոյանի խոսքով՝ Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ով մարտի 24-ին՝ ժամը 15-ին, ներկայացել է ոստիկանական բաժանմունք և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:










