Արագածոտնի մարզում $44 մլն կներդրվի, կստեղծվի 1000 աշխատատեղ. վարչապետը Արագածոտնի մարզում է (տեսանյութ)

16:38 • 25.03.17

Արագածոտնի մարզում մեկնարկել է իշխող «Հանրապետական» կուսակցության քարոզարշավին Աշտարակ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ  ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Արա Բաբլոյանը հայտարարեց, որ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն, իսկ երկրի գլխավոև  վիրաբույժը վարչապետ Կարեն Կարապետյանն է:

Այս համատեքստում Արա Բաբլոյանն ընդգծեց, որ որոշ կուսակցություններ «փոխում են իրենց զգեստը», իսկ իրենք փոխել են գործողությունների բովանդակությունը

Իր հերթին, Կարեն Կարապետյանն Աշտարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ, իր խոսքն ուղղելով հավաքվածներին՝ հայտարարեց, որ ունեն 3.2 միլիարդ ներդրումային փաթեթ, որից  830-840 միլիոն դոլարն իրատեսական է 2017-ի համար:

«44 միլիոն դոլար Արագածոտնի մարզում, իրականացվելու է 23 ծրագիր, ստեղծվելու է 1000 աշխատատեղ»,- հայտարարեց վարչապետը: 

Կարեն Կարապետյանի խոսքով՝ իր կառավարությունը  որդեգրել է մի քանի ուղղություններով աշխատանք՝ ախտորոշում, պետական համակարգի  բարեփոխումների, կայունացում:

Նշենք, որ Կարեն Կարապետյանի քարոզարշավին հետևում էին մարզից ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներ Ռոլանդ Հայրապետյանը, Բազմասեր Առաքելյանը, Նաիրի Սահակյանը, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: