Պետք է շահույթ հետապնդեք, հիմքից սխալ գործ եք անում. Կարեն Կարապետյանը՝ ապարանցի գյուղատնտեսին (տեսանյութ)
Ձեր կոոպերատիվը մեռնելու է, որովհետև սխալ գործ եք անում, պետք է շահույթ հետապնդեք: Այս մասին Ապարանում, դիմելով կոպերատիվի նախագահին, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ապարանցի գյուղատնտեսը վարչապետից կոոպերատիվի համար կոմբայն էր խնդրել.
«Կոոպերատիվը ստեղծվել է 2015թ-ի մայիսին, նախատեսվում էր Ապարանի Արագած սարում անասուների խմելու համար ջրագիծ անցկացնել և միևնույն ժամանակ գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերել, 2016թ-ին ծրագրի առաջին մասը կատարվել է, խմոցների մի մասը տեղադրվել է, տեխնիկան ստացել ենք, վարող, ցանող հնձող տեխնիկա ունենք: Չունենք հացի հավաքի կոմբայն, գումար չլինելու պատճառով 2017–ին նախատեսված չէ կոմբայն տրամադրել»,-մանրամասնեց գյուղատնտեսը՝ հիշեցնելով, որ օրենքով կոոպերատիվը շահույթ չի հետապնդում, ուստի իրենց միջոցներով չեն կարողանում ձեռք բերել:
Վարչապետը նախ հետաքրքրվեց քանի՞ անդամ ունի կոոպերատիվը, որքա՞ն ներդրումներ են արվել:
Կոոպերատիվի նախագահը պատասխանեց , որ 200 անդամ կա, ներդրումների 70 տոկոսը պետությունն է արել ,30 տոկոսը՝ իրենք:
«7 մլն ներդրում է արվել, տեխնիկան տրամադրել է պետությունը»,-մանրամասնեց նա:
Վարչապետը արձագանքեց, եթե շահույթ չհետպնդեն կոմբայն հատկացնելուց հետո էլ «գռդոն կանեն» առաջ չեն գնա:
«Ծրագիր ներկայացրեք, եթե շահույթ հետապնդեք, կոմբայն կհատկացնենք, 200 հոգով հավաքվում եք ու նախատեսում եք շահույթ հետապնդել»,-հորդորեց նա:
Մանրամասները՝տեսանյութում։










