Լաս Վեգասում խոզի դիմակներով անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել Bellagio խաղատան վրա. լրատվամիջոցներ
Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում գտնվող Bellagio հյուրանոց-խաղատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել անհայտ անձանց կողմից, գրում է The Sun-ը:
Նշվում է, որ խոզի դիմակներով շենք ներխուժած անհայտ անձինք թալանել են նույն շենքում գտնվող Rolex խանութը:
Առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվել զոհերի կամ տուժածների մասին:
Լաս Վեգասի ոստիկանությունն իր թվիթերյան էջում հայտնել է, որ «հետաքննություն է իրականացվում կատարվածի առնչությամբ»։










