Ֆրանսիայի Լիլ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել ավտոկայանատեղիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

10:17 • 25.03.17

Ֆրանսիական Լիլ քաղաքի ավտոկայանատեղիում հրաձգության հետևանքով 3 մարդ է վիրավորվել՝ այդ թվում դեռահաս, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը՝ La Voix du Nord հրատարակությանը հղումով։ Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի հարավում՝ մետրոյի Porte d'Arras կայարանի մոտակայքում։  


Հրաձգության հետևանքով 14-ամյա դեռահասը վիրավորվել է ոտքի շրջանում, մեկ այլ մարդ՝ պարանոցի շրջանում, երրորդ վիրավորն ինքնուրույն կարողացել է գնալ հիվանդանոց։ 


France Bleu Nord ռադիոկայանը հայտնել է, որ կրակ բացողը փախել է դեպքի վայրից։


Ըստ La Voix du Nord-ի՝ հետաքննության նախնական տվյալների համաձայն՝ նա որոշել է այդ քայլով մաքրել հաշիվներն ինչ որ մեկի հետ։