Եվրոպան կարող է մահանալ. Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Եվրամիության անդամ երկրների ղեկավարների պատվիրակությանը, որոնք Հռոմ են ժամանել Եվրամիության կազմավորման հիմքը դրած Հռոմի պատմական համաձայնագրի 60-ամյակի առիթով:
Ինչպես գրում է Российская газета-ն՝ Վատիկանի առաքելական պալատի Ռեջա սրահում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հռոմի պապը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին չմոռանալ ԵՄ-ի հիմնադիր հայրերի պատգամների մասին։
«Եվրոպան կարող է մահանալ, եթե չվերադառնա հիմնադիր հայրերի գաղափարներին ու սկզբունքներին, որոնցից մեկն էլ համերաշխությունն էր», - ասել է Ֆրանցիսկոս պապը և կոչ արել քաղաքական գործիչներին միասին արձագանքել ներկայում առկա մարտահրավերներին:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, մարտի 25-ին հռոմեական Կապիտոլիումում մեկնարկել է Եվրոպական միության անդամ 27 երկրների (առանց Մեծ Բրիտանիայի) ղեկավարների հանդիպումը` նվիրված Մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի մասին հռոմեական համաձայնագրի 60-ամյակին: Արարողության արդյունքներով պլանավորվում է քաղաքական հռչակագիր ընդունել, որում կհաստատվի եվրոպական ինտեգրման նախագծի գործունությունն ու կներկայացվեն ընդհանուր պատկերացումներն առաջիկա տարիների վերաբերյալ:
Նշվում է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարներն այդ հռչակագրում կգնահատեն միության ձեռքբերումներն անցած 60 տարիների ընթացքում և կստանձնեն հանուն անվտանգ և ուժեղ Եվրոպայի աշխատելու պարտավորությունը:










