Չինաստանում կառուցվող ջերմաէլեկտրակայանը փլուզվել է. կա 9 զոհ և 2 տուժած

14:33 • 25.03.17

Չինաստանի հարավային Գուանչժոու քաղաքի Ցունհուա շրջանում փլուզվել է կառուցվող ջերմաէլեկտրակայանը: Միջադեպի հետևանքով մահացել է 9 մարդ, ևս երկուսը վնասվածքներ են ստացել:

«Սինհուա» գործակալության տվյալների համաձայն` ներկա պահին իրականացվում են փրկարարական աշխատանքներ:

Նշվում է, որ ջերմաէլեկտրակայանի փլատակների տակ հայտնված մարդկանց հստակ թիվը դեռևս անհայտ է:

Իշխանությունները հայտնել են, որ տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: