Շտիրլիցին վաճառքի են հանել eBay-ում
Խոշորագույն ինտերնետ վաճառքի eBay հարթակում երկու լուսանկար է հրապարակվել «Գարնան տասնյոթ ակնթարթները» ֆիլմից, որոնցում պատկերված են Երկրորդ աշխարհամարտի տարիների նացիստական Գերմանիայի գեներալների հազվադեպ կադրերը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, առաջին լուսանկարում պատկերված է խորհրդային դերասան Վյաչեսլավ Տիխոնովը` շտուրմբանֆյուրեր Շտիրլիցի համազգեստով: Երկրորդին պատկերված է ԽՍՀՄ օպերշտուրմբանֆյուրեր Կուրտ Այսմանին մարմնավորած Լեոնիդ Կուրավլյովը:
Երկրորդ լուսանկարը հրապարկվել է կից գրառմամբ. «Այն բանից հետո, երբ վիրավորվել է Հիտլերի բունկերում 1945-ին»: Յուրաքանչյուր լուսանկար վաճառքի է հանվել 170 ռուբլիով (2,99 դոլար): Կայքում չի նշվում, որ կադրերը տվյալ ֆիլմից են:










