Եվրահանձնաժողովի նախագահը պատմել է, որ Թրամփը շփոթել է իրեն Եվրախորհրդի նախագահի հետ

12:28 • 25.03.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին, գրում է Financial Times-ը՝  Յունկերին հղումով։


«Ճիշտն ասած՝ Թրամփն ընդհանրապես բան չի հասկանում եվրոպական գործերից։ Նա հեռախոսազրույց է ունեցել Տուսկի հետ և մտածել, թե ինձ հետ է խոսում»,-  ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։


Յունկերը հավելել է, որ «առաջին անգամ տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ նախագահը հետաքրքրված չէ եվրոպական գործերով»։