Դոնալդ Թրամփը ետ է կանչել առողջապահական բարեփոխման օրինագիծը

04:21 • 25.03.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ետ է կանչում առողջապահական բարեփոխման մասին օրինագիծը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։


Բանն այն է, որ օրինագծի հանրապետական կողմնակիցները չեն հաջողացրել բավարար քանակով ձայներ հավաքել օրինագիծն անցկացնելու համար։


Այդ առիթով վաղը տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հատուկ հրավիրած մամլո ասուլիսը։