ԱՄՆ պետքարտուղարն Անկարայում կհանդիպի Էրդողանի հետ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիա կատարած իր այցի ընթացքում հանդիպելու է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ուրբաթ օրը այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կմեկնի Անկարա, Թուրքիա, որտեղ մարտի 30-ին հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների: ԱՄՆ դիվանագիտության ղեկավարն այնտեղ մտադիր է քննարկել «Իսլամական պետության» դեմ պայքարի հետագա ուղիները», - նշված է հայտարարությունում:
Դրանից հետո Թիլերսոնը կմեկնի Բրյուսել, որտեղ կայցելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայան:










