Առաջին նախագահը խաբեց ժողովրդին, թե՝ այն ինչ կոմունիստների ստեղծածն է, պետք է քանդել, իսկ մենք ծափահարում էինք. Գեղամ Գալստյան
Առաջին նախագահը խաբեց ժողովրդին. Բյուրեղավանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցական ներկայացուցիչ Գեղամ Գալստյանը, ով Լևոն Տեր-Պետրոսյանին էր մեղադրում երկիրը քանդելու մեջ՝ իր մասնավորեցման օրենքով:
«Առաջին նախագահը խաբեց ժողովրդին, թե Թուրքիան կյանքի ճանապարհ է, որ ազատագրական շարժումը հորինված առասպել է, որ Օսմանյան կայսրության տիրապետության տակ հայերն ապրել են բարվոք վիճակում, թե այն ինչ կոմունիստների ստեղծածն է, պետք է քանդել: Մենք ծափահարում էինք, հիմա եկել է սխալը ուղղելու ժամանակը՝ կոմունիստներին ձայն տալով»,- ասաց նա:
Ըստ նրա, ինչպես երեխաներին կարող ես խաղալիքների խանութում բաց թողնել, Լևոն Տեր-Պետրոսյանն իր շուրջը հավաքած արհեստավարժ տղաներով թալանեցին խորհրդային տարիներին կառուցած հսկա հարստությունը՝ մեկը Կոնյակի գործարանը, մյուսը Նաիրիտը և ավերեցին:
«Այդ մարդկային ցեղի զարդարանքը մեր ամենամեծ թշնամին էր, այդ բնության սխալը»,-ասաց նա:










