Մոսկվայում կոռուպցիայի դեմ երթի ժամանակ ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին (լուսանկարներ)

16:59 • 26.03.17

Մոկսվայում հակակոռուպցիան ակցիայի ժամանակ ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին. այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Մարտի 26-ին ողջ Ռուսաստանում անց են կացվում կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով ակցիաներ: Դրան նախորդել է Նավալնիի կողմից ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հետաքննության հրապարակումը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հարստությունների մասին:


Ականատեսների հաղորդմամբ՝ առավել բազմամարդ ցույցերը տեղի են ունեցել Նովոսիբիրսկում, Իրկուտսկում, Կրասնոյարսկում և Վլադիվոստոկում:


Tvrain.ru հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 130 ցուցարար:

Фотограф Евгений Фельдман едет вместе с Навальным в метро.

Первые участники шествия на Белорусской. Дмитрий вдохновлён примером Южной Кореи, где после массовых акций сняли президента.

На Тверской собралось много молодых людей.