Մոսկվայի հարավում 300 մարդ է տարհանվել պայթյունի վտանգի պատճառով. ԶԼՄ-ներ

17:23 • 26.03.17

Մոսկվայի հարավում մոտ 300 մարդ է տարհանվել պայթյունի վտանգի պատճառով: Այդ մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով «360» հեռուստաալիքին:


Ինչպես հեռուստաալիքին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը, տարհանումն իրականացվել է Մոսկվայի Լենինսկայա Սլոբոդա փողոցի շենքերից մեկում:


ТАСС-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հայտնել է, որ մարդիկ տարհանվել են «Օմեգա Պլազա» բիզնես կենտրոնից:


«Նախնական տվյալներով՝ անանուն զանգ է ստացվել շենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին: Պայթյունի վտանգի պատճառով Լենինսկայա Սլոբոդա, 19 հասցեով շենքից տարհանվել է մոտ 300 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:


Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, այդ թվում ծառայողական շներով կինոլոգները: