Իտալական ոստիկանությունը Հռոմում ձերբակալել է ԵՄ հետ կապված ցույցերի 122 մասնակցի

03:57 • 26.03.17

Իտալական ոստիկանությունը ձերբակալել է շաբաթ օրը Հռոմում անցկացվող բողոքի ցույցերից մեկի 122 մասնակցի:


Եվրոպական միության անդամ պետությունների ղեկավարները, ստորագրել են Հռոմի հռչակագիրը, որտեղ խոսվում է ԵՄ նվաճումների, մարտահրավերների և առաջնահերթությունների մասին: Հռչակագիրը կառույցի ստեղծմանը հիմք հանդիսացած Հռոմի պայմանագրի 60-ամյակին նվիրված գագաթաժողովի գլխավոր արդյունքն է:


Հենց այդ կապակցությամբ էլ Հռոմում վեց խոշոր ցույց է անցկացվել՝ ԵՄ կողմնակիցների և ընդդիմախոսների մասնակցությամբ: 


Հասարակական անկարգությունների հետ կապված՝ ոստիկանությունը կանգնեցրել է  122 մասնակցի: Նրանց ձերբակալությունը բացատրում են անձը պարզելու և հանցագործություներին մասնակցությունը ճշտելու անհրաժեշտությամբ: