«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ԻՊ-ից ազատագրել են Թաբկայի ռազմական օդակայանի մեծ մասը

21:27 • 26.03.17

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված ընդդիմադիր կոալիցիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից գրավել է Թաբկա քաղաքի ռազմական օդանավակայանի տարածքի կեսից ավելին:

Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` նշելով, որ Թաբկան գտնվում է Ռաքքայից 50 կմ հեռավորությամբ: Զինված կոալիցիայի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` իրենց հաջողվել է գրավել օդանավակայանի տարածքի կեսից ավելին: Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին վերահսկողություն կհաստատվի ողջ տարածքի նկատմամբ:

Մինչև պատերազմի բռնկվելը Թաբկայում 80 000 մարդ էր բնակվում: Իսլամիստ գրոհայինները քաղաքում վերահսկողություն են հաստատել 2014-ի օգոստոսին: Ռազմական օդանավակայանը կառավարական ուժերի վերջին հենակետն էր Ռաքքա նահանգում: