Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ նոր սանկցիաների որոշումը խիստ հիասթափեցնող է

02:51 • 26.03.17

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ որոշումը նոր սանկցիաներ ձեռնարկել մի շարք ռուսական ընկերությունների նկատմամբ զարմացնում է  և զայրացնում, բայց ոչ մի լուրջ խնդիր դրանից Ռուսաստանում չի առաջացնում:


«Այս հերթական պատժամիջոցներն իհարկե լուրջ խնդիր չեն առաջացնում, սակայն ամերիկացիները նույնիսկ պատճառներ չեն նշում դրանք ներմուծելու համար: Այս ամենը խիստ հիասթափեցնող է», - ասել է Զախարովան՝ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ:


Ավելի վաղ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ութ ընկերությունների դեմ՝ Սիրիայում, Իրանում և Հյուսիսային Կորեայում զանգվածային ոչնչացման զենքեր չտարածելու ԱՄՆ օրենքի հետ կապված: