Եմենի դատարանը երկրի նախագահին մահապատժի է դատապարտել

11:31 • 26.03.17

Եմենի մայրաքաղաք Սանայում դատարանը երկրի նախագահ Աբդ Ռաբբա Մանսուր Հադիին դատապարտել է մահապատժի, ինչի մասին հաղորդում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ վճիռը կայացվել է ընդդիմադիր հութիների կողմից վերհսկվող դատարանի կողմից:


Գործակալության տվյալներով՝ Հադին մահապատժի է դատապարտվել պետական դավաճանության, ինչպես նաև ագրեսոր պետությանը՝ Սաուդյան Արաբիային ու դրա դաշնակիցներին աջակցելու մեղադրանքով:


Աղբյուրը մանրամասնում է, որ 2014թ. ի վեր Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որին մասնակցում են ընդդիմադիր հութիների «Անսար Ալլա» շարժումը, երկրի նախկին նախագահին հավատարիմ կառավարական բանակի մի մասն ու  գործող նախագահին հավատարիմ զորքերը:


Նշվում է, որ կառավարությունն օդային ու ցամաքային ճանապարհով օգնություն է ստանում Սաուդյան Արաբիայից ու մի շարք այլ արաբական պետություններից: