«Արմավիր» ՔԿՀ-ում սպանության փորձ է կատարվել

15:30 • 27.03.17

ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մարտի 25-ին դատապարտյալների միջև տեղի է ունեցել վիճաբանություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վիճաբանության ժամանակ դատապարտյալներից մեկը ստացել է մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ):

Կատարվում է քննություն: