Բաշկորտոստանում գնացքներ են բախվել, զոհվել է 4 մարդ
Չորս մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել Բաշկորտոստանի Ուչալիի լեռնահարստացման կոմբինատում բեռնափոխադրող երկու գնացքի բախման հետևանքով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հանրապետության արտակարգ ծառայություններում աղբյուրին:
Ինչպես հայտնել է գործակալության զրուցակիցը՝ վիրավորը հոսպիտալացվել է:
Աղբյուրը հավելել է, որ բախվելու ժամանակ երկաթգծերից դուրս է եկել դիզելային վառելիքով երկու ցիստեռն, մեկ լոկոմոտիվ շրջվել է:










