Ռուսաստանը փորձում է ազդել Ֆրանսիայում և Գերմանիայում ընտրությունների ելքի վրա. ամերիկացի սենատոր

10:47 • 27.03.17

ԱՄՆ Սենատում հայտնել են, որ Ռուսաստանը փորձում է ազդել Ֆրանսիայում և Գերմանիայում ընտրությունների ելքի վրա: Այդ մասին հայտարարել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ և ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի անդամ Մարք Ուորները NBC հեռուստաալիքի եթերում:


Սենատորը հիշել է, թե ինչպես է «Ռուսաստանը միջամտել» ԱՄՆ-ի ընտրություններին «հաքերային հարձակումների և ինտերնետային վճարովի թրոլինգի» միջոցով:


«Մենք գիտենք, որ Ռուսաստանը միջամտել է այն ժամանակ, և նրանք այժմ նույնն անում են Ֆրանսիայում և Գերմանիայում»,- ընդգծել է Ուորները:


Ավելի վաղ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կալը նույնպես չի բացառել, որ Մոսկվան կմիջամտի երկրում նախընտրական արշավին, նա մեղադրել է ռուս հաքերներին գերմանական Բունդեսթագի սերվերների վրա հարձակվելու համար: