Ճապոնիայում տասնյակ դպրոցականներ հայտնվել են ձնահյուսքի տակ

13:04 • 27.03.17

Ճապոնիայում լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսքի հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, հիմնականում՝ դպրոցականներ: Նրանցից ութը կյանքի նշաններ ցույց չեն տալիս: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Տոտիգի պրեֆեկտուրայի իշխանություններին:


Ճապոնիայում չի հայտարարվում մարդու մահվան մասին, մինչև բժիշկը չանի նրա մահվան մասին պաշտոնական հայտարարություն: Բժիշկը դեռ չի կարողացել հասնել դպրոցականներին և զննել նրանց:


Ձնահյուսքի վայրում՝ Տոկիոյից 160 կիլոմետր հյուսիս, այժմ գտնվում են փրկարարները: Նրանց խոսքերով՝ ևս երկու մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:


Փրկարարական գործողությունը դժվարանում է վատ եղանակի պատճառով: Փրկարարական ուղղաթիռները չեն կարողանում հասնել դեպքի վայր:


Լեռնամագլցմանը մասնակցել է ավելի քան 50 դպրոցական և 11 ուսուցիչ: