Ղազախստանի ազգային հավաքականին տեղափոխող ինքնաթիռն անսարքության պատճառով վերադարձել է Երևան
Ղազախստանի ազգային հավաքականին տեղափոխող ինքնաթիռը վերադարձել է Երևան։
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել հավաքականի մամուլի քարտուղար, սպորտային լրագրող Երբոլ Կաիրովը։
«Պատճառը շասիի անսարքությունն է»,-գրել է նա, ապա հավելել, որ ինքնաթիռի հրամանատարը թռիչքից հետո «Զվարթնոց» օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել։
«Այս պահին Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստները վերադարձել են հյուրանոց: Սպասում են, որպեսզի ինքնաթիռի հետ կապված խնդիրը կարգավորվի, բայց դեռ պարզ չէ, թե երբ կկարողանան թռչել»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը:










