Հրվ. Կորեայի դատախազությունը պահանջել է ձերբակալել նախկին նախագահ Պակ Կըն Հեին
Հարավային Կորեայի դատախազները երկուշաբթի հայտարարել են, որ կդիմեն կոռուպցիայի գործով պաշտոնից հեռացված երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ձերբակալության օրդերի համար, հայտնում է lenta.ru-ն:
Պակ Կըն Հեին սպառնում է կաշառակերության, իշխանությունը չարաշահելու, ճնշում գործադրելու և կառավարական գաղտնիքների արտահոսքի մեղադրանք: Գործը վերաբերում է իր մտերիմ ընկերուհի Չխվե Սուն Սիլի հետ կապված կոռուպցիոն սկանդալին:
Անցած շաբաթ Պակ Կըն Հեն հարցաքննվել է այդ գործով: Եթե Սեուլի կենտրոնական դատարանն օրդեր տրամադրի, նա կդառնա երկրի երրորդ նախկին նախագահը, ով կձերբակալվի քրեական մեղադրանքներով:
Պակ Կըն Հեն վերջնականապես հեռացվել է իշխանությունից մարտի 10-ին: Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը միաձայն հաստատել է նախագահի պաշտոնանկության մասին որոշումը կոռուպցիոն սկանդալի առնչությամբ:
Չխվե Սուն Սիլին մեղադրում են տասնյակ խոշորագույն ընկերությունների երկու ոչ կոմերցիոն հիմնադրամներ մեծ գումարներ փոխանցել ստիպելու համար:










