Տեղում աշխատող մասնագետներին հաջողվել է վտանգավոր գոտուց դուրս բերել Դավիթաշենի կամրջից ցած նետվել սպառնացող քաղաքացուն (թարմացված, տեսանյութ)

16:31 • 27.03.17

17.45

Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ նետվել ցանկացող քաղաքացին Երևան քաղաքի Մաշտոցի բաժնում է, նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են:

———————————

 

17.11

———————————

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ,
ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Ոստիկանության ծառայողների հետ բանակցությունների արդյունքում Դավթաշենի կամրջից նետվող քաղաքացին դուրս եկավ վտանգավոր գոտուց։


17.02

———————————

Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Դավիթաշենի կամրջից, ինքնասպանության փորձ կատարած տղամարդը 40 րոպե կախված է մնացել ճաղավանդակներից ու այս ընթացքում ջուր է պահանջել և ծխել է:

16.46

———————————

Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Դավիթաշենի կամրջից, տղամարդը կանգնած է կամրջի ներքևի հատվածի ճաղավանդակների վրա՝ մարմնով դեպի ձորը: 

Տեղում աշխատում են ԱԻՆ փրկարարներ, ոստիկանության աշխատակիցները, ժամանել է շտապ օգնություն, տեղում աշխատանք իրականացնող փրկարարները հորդորում են կամրջի վրա հավաքված քաղաքացիներին լքել տարածքը: Նշենք, որ դեպքի վայր ժամանած հոգեբանների կողմից այս պահին տարվում է աշխատանք:  

Թե ինչ պահանջ ունի քաղաքացին, դեռևս անհայտ է:


16.31

———————————

Այս պահին մի քաղաքացի սպառնում է ինքնասպան լինել` նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից. այս մասին տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը։  

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Դեպքի վայրում է նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: