Մոսուլում կոալիցիայի հարվածներից հետո հայտնաբերվել է 112 խաղաղ բնակչի դի
Իրաքի Մոսուլ քաղաքում հայտնաբերվել է 112 խաղաղ բնակչի դի այն թաղամասում, որի վրա հարվածներ է հասցրել միջազգային կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է CNN-ը` հղում անելով Իրաքի առողջապահության նախարարի ներկայացուցչին:
Աղբյուրի հաղորդմամբ` մարմինները հայտնաբերվել են վերջին երեք օրերի ընթացքում: Պարզվել է, որ դիակները թաղվել են քաղաքի արևմտյան մասում գտնվող գերեզմանոցում:
Ավելի վաղ իրաքյան լրատվամիջոցները հայտնել են, որ մարտի 17-ին արևմտյան Մոսուլի ռմբակոծությունների զոհ է դարձել առնվազն 200 մարդ: Ավիահարվածներ են հասցնում միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը` ԱՄՆ-ի գլխավորությամբ` գործողություններ իրականացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Նշվում է, որ կոալիցիան սկսել է խաղաղ բնակիչների մահվան մասին հաղորդագրությունները` պաշտոնապես չհաստատելով այդ տեղեկությունը:










