Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի հիվանդը 4-րդ հարկից ցած է նետվել

15:28 • 27.03.17

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի հիվանդներից մեկը երեկ՝ մարտի 26-ին, 4-րդ հարկի պատուհանից ցած է նետվել:

Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից:

Ինքնասպանության փորձ կատարած հիվանդին տեղափոխել են մեկ այլ հիվանդանոց: Դեպքի այլ մանրամասներ հայտնի չեն: