Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը դիմել է փախուստի. shamshyan.com

12:27 • 27.03.17

Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 77/1 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը այսօր ժամը 01։20-ին վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 65-ամյա Սամվել Ասլամազյանին։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Աղբյուրի տեղեկություններով` վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 03։30-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է։