«Ավտո-մոտո-դրիֆտ» շոուի ժամանակ վրաերթի է ենթարկվել «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորը
Մարտի 26-ին, ժամը 13.45-ին, կանանց միամսյակին նվիրված «Ավտո-մոտո-դրիֆտ» շոուի ընթացքում վրաերթի է ենթարկվել մեկ քաղաքացի:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նշված վայրում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքում՝ Շահումյանի հրապարակում, վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Վարդգեսյանը աշխատում է «Գորվեդկա 4» ընկերությունում՝ որպես փականագործ, իսկ վրաերթի ենթարկվածն աշխատում է «Կենտրոն» հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր։










