Շնաձկան՝ լողացող կնոջ վրա հարձակման փորձը տեսանկարահանվել է օդից (տեսանյութ)

14:27 • 27.03.17

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ Դևիդ Դիեսն անօդաչու թռչող սարքի միջոցով օդից տեսանկարահանել է շնաձկան՝ օվկիանոսում լողացող ընկերուհու վրա հարձակման փորձը:


Instagram-ում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է կինը հատուկ դիմակով ու լաստերով լողում և հանկարծ հետևից նրան է մոտենում շնաձուկը, որը, հասնելով կնոջ ոտքերին, անսպասելիորեն շրջվում ու հետ է գնում:


Դատելով կնոջ հանգիստ պահվածքից՝ նա չի նկատել գիշատչի մոտենալը:


Դիեսի կարծիքով՝ շնաձկան երկարությունը եղել է 1.2-1.5 մ, և դրա կծածը կարող էր շատ լուրջ հետևանքներ ունենալ:


Տեսանյութի հեղինակը մանրամասնել է, որ շնաձուկը լողորդի լաստերը շփոթել է ձկան հետ, ուստի՝ հասկանալով, որ սխալվել է, անմիջապես հետ է գնացել: