Երևանի Քաջազնունի փողոցում Mersedes E մեքենա է այրվել

09:58 • 28.03.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 28-ին, ժամը 05.50 ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի թիվ 43 շենքի մոտակայում այրվում է ավտոմեքնա:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ թիվ 43 տան մոտակայքում ամբողջությամբ այրվում է «Mersedes E» մակնիշի 10 US 647 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Ռ. Ա.) սրահը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:03-ին, մարվել՝ 06:11-ին: